Մեր մասին • 1996թ. Պատմության չփակված էջ
Դեկտեմբեր 05, 2020
Առավել ևս, որ Վազգեն Մանուկյանը սոսկ քաղաքական կամ պետական գործիչ չէ: Միայն փորձառու և լայնախոհ գործիչ չէ: Դա հասկանալու համար թերևս բավարար է մի քիչ ավելի ուշադիր ծանոթանալ նրա կենսագրականին։
Հուլիս 23, 2020
«Այդուհանդերձ մենք չէինք հայտարարում, որ ընդդիմության թեկնածուն հաղթել է, այլ պահանջում էինք ամեն մի ընտրատարածքից պատահականության սկզբունքով 3-ական արկղ բացել, և եթե ընտրակեղծիքներ հայտնաբերվեն, գնանք երկրորդ փուլի»․ Վազգեն Մանուկյան։
Օգոստոս 30, 2019
«Անցումային արդարադատության անցնելու համար Հայաստանում ոչ մի նախադրյալներ չկան: Անցումային արդարադատության անցնում են այն երկրներում, որտեղ ներսում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ՝ կա՛մ ֆաշիստականից անցնում ես դեմոկրատական ռեժիմի, կա՛մ տոտալիտարից, որտեղ 100-ավոր բանտարկյալներ կան, անցնում ես դեմոկրատականի: Հայաստանը նախկինում ոչ մի ցուցակում չի համարվել տոտալիտար պետություն, անգամ ավտորիտար չի համարվել:
Փետրվար 20, 2019
Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյան հայրենասերը չէր, որ խնայեր ժողովրդին։ Նա տենչում էր արյան, որի շնորհիվ հույս ուներ իշխանության գալ։ Արդյունքում ունեցանք մարտի 1-ի ողբերգությունը` իր 10 անմեղ զոհերով ու բազմաթիվ վիրավորներով։
Փետրվար 20, 2019
Մինչդեռ կային բոլոր հնարավորությունները՝ կա՛մ նոր ընտրությունների, կա՛մ երկրորդ փուլ անցկացման, որից հետո մեծ էր հավանականությունը, որ երկիրը կզարգանար այլ ուղղությամբ ու չէին լինի հետագա ընտրակեղծիքները եւ չէր լինի մարտի 1-ը։
Հուլիս 30, 2018
Սիրելի՛ ժողովուրդ, ես հասկանում եմ այն վրդովմունքը, որ ունեք նախկին բոլոր իշխանությունների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, որոնք կեղեքել են մեզ ու հանրապետությունը, հասկանում եմ այն գոհունակությունը, որ զգում եք, երբ նրանցից ոմանք պատժվում են: Բայց ամեն ինչ պետք է անել օրինական ճանապարհով՝ չհետապնդելով քաղաքական նպատակներ և վրեժխնդրություն:
Փետրվար 14, 2018
Իմ պաշտպանության նախարար եղած ժամանակ իրականացված հաջող գործողություններից էր նաեւ Կապանի լեզվակը ազատագրելը: Մի օրվա ընթացքում կարողացանք դա իրականացնել, եւ կրակոցների ու գնդակոծությունների տակ գտնվող Կապանը միանգամից փրկվեց: Ադրբեջանցիներն այդ օպերացիայի ժամանակ ինքնաթիռներ ուղարկեցին, գնդակոծեցին Կապանը: Ցավոք, բազմաթիվ զոհեր ունեցանք խաղաղ բնակչության շրջանում, բայց կարողացանք հաջողությամբ ավարտել օպերացիան:
Ապրիլ 02, 2017
Դպրոցում ընտրատեղամաս է, առավոտյան կողմ երիտասարդների մի խումբ ներխուժել է ընտրատեղամաս ու գողացել քվեատուփը: Իրենք դիմադրել են, ծեծկռտուք է եղել: Ու ԱԺՄ-ականը ցույց տվեց մյուս մայթին խմբված տղամարդկանց:
Ի՞նչ էին նշում ու ի՞նչ էին հիշում ԱԺՄ-ականները` 20 տարի անց հավաքվելով մի սեղանի շուրջ. լուսանկարներ
Սեպտեմբեր 28, 2016
Հայաստանում պետք է ստեղծվի հզոր գաղափարական կուսակցություն՝ հզոր մարդկանցով, բայց դա պահանջում է մեծ աշխատանք: Դու ոչ թե պիտի դիլետանտի պես նստես ու հանրահավաքում ասես, որ բոլորը սրիկաներ են, այլ պիտի կարողանաս, առավոտից իրիկուն աշխատելով, դառնալ հակադիր ուժ: Հիմա, երբ Հայաստանում ընդդիմությունը բողոքում է իշխանություններից, բայց չի կարողանում կազմակերպվել ու դառնալ հակադիր ուժ, դա իր պրոբլեմն է:
Հուլիս 02, 2012
Առաջին արձանագրությունները հրապարակվում էին ազատության հրապարակում և ավետում էին Վ.Մանուկյանի հաղթանակը: Հետո իշխանական ապարատը ուշքի եկավ և գյուղերում սկսեց փոխել ընտրությունների արձանագրությունների թվերը, հազարավոր մարդիկ դրա ականատեսներն էին:
1
2
3
4
...
Հաջորդ