Գլխավոր • Ընտրություններ 2008
Ապրիլ 03, 2011
Վազգեն Մանուկյանի գործունեությունը ծավալվում էր Սովետական Հայաստանի իրականության մեջ, երբ Մոսկվան ուներ իր անվերապահ իրավունքները հարավային այդ գաղութի նկատմամբ։ Մոսկվան քաղաքական ոստիկանության և իր նկատմամբ ծառայամիտ կոմունիստների օգնությամբ Հայաստանում կազմակերպեց զինված ջոկատներ։ Դրանք համարվում էին անկառավարելի, քանի որ զինվածները կիսաքրեական կամ կատարյալ քրեական երիտասարդներ էին։ Նման խմբավորումներ ստեղծելու գործում տասնամյակների փորձ ուներ քաղաքական ոստիկանությունը։
Մարտ 05, 2008
Այս անհանդուրժողականությունը տարավ ոչ միայն անմեղ 8 հոգու կյանք, նաև առաջին անգամ 1920 թվականի մայիսյան ապստամբությունից հետո պառակտեց մեր հասարակությունը` էապես թուլացնելով պետությունը:
Այդ թույնը, անընդհատ հնարովի ստերը, ատելությունը էապես վտանգեցին և շարունակում են վտանգել մեր պետության անվտանգությունը: Դրան պետք է վերջ դնել; Նախորդ 10 տարիների ընթացքում էլ այդ թույնը տարածվում էր փոքր դոզաներով իրեն ենթակա թերթերի միջոցով, որոնք սերմանում էին անհանդուրժողականություն ոչ միայն արդեն չսիրված իշխանությունների, պետական ինստիտուտների նկատմամբ, այլ նաև վարկաբեկում ընդդիմադիր բոլոր գործիչներին` տեղ բացելով ԼՏՊ-ի վերադարձի համար:
Փետրվար 26, 2008
Մի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու ձգտումը, մյուս կողմից կուրացնող ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը տանում են մեր հասարակությանը դեպի փակուղի` վտանգելով մեր երկրի և մեր ժողովրդի ապագան: Հասունացել է պահը սթափ գիտակցելու ստեղծված իրավիճակը: Իրական պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի առջևում է, և ես շնորհակալություն հայտնելով ինձ ընտրողներին և համախոհներին, որոնց թիվը անհամեմատ մեծ է քան պաշտոնապես արձանագրված տվյալները, կոչ եմ անում միասին փնտրել ուղիներ դուրս բերելու մեր երկիրը այս փակուղուց դեպի իրական զարգացում:
Վազգեն Մանուկյան
Փետրվար 17, 2008
Դուք հիշեք 1988 թվականի այն միասնական շարժումը, որը կոտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` թույնի մթնոլորտով հասարակությանը պառակտելով եւ մարդկանց իրար դեմ դուրս հանելով: Եվ նույնը տեղի է ունենում այժմ:
Ինչո՞վ Լեւոն Տեր-Պետրոսայանը մտավ քաղաքական դաշտ` թույնով, ստով, ատելությամբ: Ոչ մի ստեղծագործական միտք: Թույնի այս մթնոլորտում կարող է այլեւս հնարավոր չլինել հինը փոխելով նոր բանի գալ: Ցավոք սրտի:
Եվ այս պայմաններում կա նաեւ այն մարդկանց մեղավորությունն, ովքեր անընդհատ կեղծում են պատմությունը: Երեկ ես լսում էի Ռոբերտ Քոչարյանին: Նա խոսում էր Քելբաջարի օպերացիայի մասին, եւ իբր թե մոռացել է, որ այն ժամանակ պաշտպանության նախարարը ոչ թե Վազգեն Սարգսյանն էր, այլ Վազգեն Մանուկյանը: Սա միտումնավոր է արվում:
Փետրվար 16, 2008
Այս մթնոլորտը բնական մթնոլորտ չէ, այս մթնոլորտը բոլոր ընտրությունների ժամանակ Հայաստան արհեստական է մտցվում: Եվ մենք այսօր ամեն կերպ պետք է հաղթահարենք այս մթնոլորտը, քանի որ սա մեր երկիրն է, և մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ շահամոլ մարդիկ այս երկիրը վերցնեն իրենց ձեռքը: Մենք թույլ չենք տա, որովհետեւ սա մե´ր երկիրն է, մեզ նման մտածողների երկիրն է: Եվ թող որեւէ մեկը չմտածի, թե ինքը ուրիշ ձեւով է մտածում, ես ձեզ բոլորիդ էլ ճանաչում եմ, գիտեմ, որ բոլորս նույն ձեւով ենք մտածում:
Փետրվար 15, 2008
Իր պետական մտածողությամբ և կայուն կենսագրությամբ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները ստանալու դեպքում Վազգեն Մանուկյանն այլընտրանք չունեցող այն թեկնածուն է, ով երկրորդ փուլում կարող է առանց դժվարության համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը: Երկրորդ փուլ նրա դուրս գալու դեպքում նվազագույնի կհասնի իշխանությունների ուժային միջամտության հնարավորությունը, քանի որ այդ ժամանակ միայն ոչ հեռավոր պատմական փորձը իշխանություններին կհուշի լինել առավել հանդուրժողական, չվախենալ հաշվեհարդարից և ժողովրդին չմղել անկեղծ ընդվզման:
Իսկ Վազգեն Մանուկյանի նախագահ դառնալու դեպքում անհապաղ կսկսվեն ազգային ներուժի մասնակցությամբ կառուցողական գործընթացները:
Փետրվար 12, 2008
Գիտեք, նմանատիպ հանդիպումների ու քննարկումների ժամանակ մի կողմից ուրախանում, մյուս կողմից տխրում եմ: Երբ շփվում ես հասարակության հետ, հասկանում ես, թե ինչ ինքնակազմակերպված և զարգացած ժողովուրդ ենք մենք, տեսնում ես, թե ինչ մասնագետներ ունենք, որոնք հենց պիտի լինեին այս երկրի համար որոշում կայացնողները, բայց երբ նայում ես իրականությանն ու տեսնում, թե ովքեր են որոշում կայացնում և ինչ որոշումներ են կայացնում, սարսափդ գալիս է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հետաքրքիր զրույցի և քննարկման համար, ես ինձ բավականին հարստացած եմ զգում, տրամադրությունս էլ բարձրանում է այն գիտակցումից, որ չնայած շատ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենալուն, այնուամենայնիվ մենք համախոհ ենք այս երկրի ապագայի վերաբերյալ, ինչն ինձ համար ուրախալի է:
Փետրվար 09, 2008
Ընտրություններ 2008։
Հանրահավաք Վանաձոր քաղաքում։
Փետրվար 08, 2008
Լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ համաձայնելով, որ միավորման իրողությունը ուշացած է, նա հստակեցրեց, որ այս պարագայում խոսքն ազգային ժողովրդավարության հոսանքի ձեւավորման մասին է։ Հոսանքը պարզ կդարձնի, թե ո՞ւր է գնում մեր երկիրը, ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում տեսնել։ Ազգային ժողովրդավարները չեն ցանկանում դեռեւս հստակ ամրագրել նշված վեց կուսակցություններին. նրանք ակնկալում են, որ ընտրություններից հետո նույնպես իրավահավասարության սկզբունքով իրենց կմիանան այլ քաղաքական ուժեր, ներկայում այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։
Փետրվար 08, 2008
Սակայն, օրինակ համակարգային փոփոխությունների մասով, թեև շատերն են այդ մասին խոսում, սակայն մեր ծրագիրը տարբերվում է նրանով, որ համակարգային փոփոխություններ ասելով մենք նշում ենք հիվանդ կետերը, օրինակ սահմանադրությունը, դատական համակարգը, մարզպետների ու Երևանի քաղաքապետի ոչ ընտրովի լինելը և առաջարկում ենք նոր սահմանադրություն ընդունել, որի մասին մյուս թեկնածուների ծրագրում չկան: Երբ մենք խոսում ենք պարզեցված հարկի մասին, մենք ոչ թե ասում ենք միայն ընդլայնել, այլ նաև հստակ առաջարկ ենք անում այդ հարկի շեմը 50 միլիոնից հասցնել 100 միլիոնի: Մեզ համար և´ պարզեցված հարկի, և´ բիզնեսի ու քաղաքականության սերտաճումից ազատվելը և քաղաքական համակարգը սահմանադրության միջոցով փոխելը մեր ծրագրի մեխն է:
1
2
3
4
...
Հաջորդ