Գլխավոր • ՀՀ հանրային խորհուրդ

Հուլիս 31, 2020
Վազգեն Մանուկյանի ղեկավարած տարիներին խորհուրդն իրականացրել է ակտիվ գործունեություն՝ արձագանքելով Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերող բոլոր այն հարցերին, որոնք հանրային հնչեղություն են ստացել և հուզել հասարակությանը:

Նոյեմբեր 14, 2019
Ճի՞շտ վարվեց Վազգեն Մանուկյանը՝ նման արհամարհական «արձագանքի» պայմաններում հեռանալով ՀԽ-ից: Ընդհանուր առմամբ՝ այո՛: Բայց հարցն այն է, որ Հանրային խորհրդից հեռանալով Վազգեն Մանուկյա՛նը չէ՝ ինչ-որ բան է կորցնում, այլ նախ, հենց Հանրային խորհուրդը, մեծ հաշվով՝ գործող կառավարությունը: Ցանկացած խելամիտ կառավարիչ կուրախանար, եթե իր տրամադրության տակ ունենար նման փորձառությամբ ու ծրագրային ընկալմամբ օժտված խորհրդատու, որպես Հանրային խորհրդի ղեկավար: Այնպիսի մի գործիչ, որ կառավարության ղեկավարին հաճոյանալու խնդիր չունի, որ հանգիստ կարող է հակաճառել այս կամ այն որոշման վերաբերյալ, որ կարող է այլ տեսակետ ու մոտեցում ունենալ և ներկայացնել:

Նոյեմբեր 14, 2019
Ուստի կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանի աստեղային ժամը 1991-ին էր, երբ հռչակեցինք անկախ Հայաստանի Հանրապետությունը, և 1992-1993-ին, երբ պատերազմի ամենածանր շրջանում նա ստանձնեց պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնը և նպաստ բերեց հաղթանակի հասնելու խնդրին:

Նոյեմբեր 13, 2019
Մի խոսքով, Մանուկյանը Հայաստանի երկրորդ հանրապետության պատմության կերտողներից է, քաղաքականության առանցքային դեմքերից, եւ հանկարծ դասալիքների իշխանությունը որոշում է քաղաքականապես լռեցնել Վազգեն Մանուկյանին… այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունն ունի պետական գործիչների, պետականամետ մտածողությամբ մարդկանց պակաս եւ նրանց խորհուրդների կարիք…

Նոյեմբեր 13, 2019
Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել:

Նոյեմբեր 08, 2019
Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա եկեք նայենք՝ մեզ ի՞նչ իրավունքներ, ինչ հնարավորություններ ու պայմաններ են տրված եղել, և մենք դրա դիմաց ինչպես ենք աշխատել։ Եթե ես մեր հանձնաժողովի անունից ասեմ, ապա մենք այս ընթացքում հանրությանը վերաբերող, հանրությանը հետաքրքրող ամենասուր հարցերը առաջններից ենք քննարկել և մեր առաջարկություններն ու խորհուրդներն ուղարկել ենք համապատասխան մարմիններ

Նոյեմբեր 07, 2019
Հուսով եմ, որ հեռանալով զբաղեցված պաշտոնից, պարոն Մանուկյանը կվերգտնի իրեն քաղաքականության մեջ, և օգտակար դերակատարում կունենա հետագա զարգացումներում։ Մինչ այդ, ցանկանում եմ կիսվել տառացիորեն երկու շաբաթ առաջ մեր հիմնադիր համագումարին նրա ունեցած հակիրճ, բայց տպավորիչ ելույթով՝ կարծում եմ, այն լավագույնս արտահայտում է իր հավատամքը, իսկ քաղաքականություն մտնող մեր սերունդի համար էլ շատ արժեքավոր և իմաստուն ուղերձ է։

Նոյեմբեր 07, 2019
«Չեն գործում, քանի որ քաղհասարակությունը մեծամասամբ եկել է իշխանության, և այդ թափուր տեղը դեռևս լրացված չի։ Եթե նախորդ իշխանությունների ժամանակ քաղհասարակությունը հսկայական դեր և հսկող ազդեցություն ուներ իշխանության թևերի վրա, դժբախտաբար այսօր դեռևս դա չկա, միգուցե դա ձևավորման փուլում է, բայց ես որպես ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ՝ դեռևս չեմ տեսնում, որ այդ բացը լրացված է

Նոյեմբեր 07, 2019
«Եթե մենք նայում ենք, թե Ազգային ժողովի, կառավարության մեջ պետական կառավարման փորձառությունը, քաղաքական, տնտեսական միտքը որքանով է ներառված, ապա տեսնում ենք, որ խնդիրեր կան, այն աստիճան, որ նույնիսկ հարկավոր էր տագնապ հնչեցնել և խնդրել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր տնտեսական, քաղաքական, պետական շինարարության փորձ ունեն, հավաքվեն և օգնեն նոր իշխանություններին այս բարդ իրավիճակից երկիրը հանելու: Հիմա հարցն այն է, որ այդ մարդիկ էստեղ (Հանրային խորհրդում) հավաքված են, համարյա բոլոր ասպարեզներից կան կայացած մարդիկ, և փոխանակ ասեն՝ ինչ լավ է, որ դուք հավաքվել եք, մենք ունենք այս պրոբլեմը, խնդրում ենք մեզ աջակցեք, ասում են՝ անիմաստ կառույց եք»

Նոյեմբեր 07, 2019
1
2
3
4
...
Հաջորդ
