«Չլիներ Կապանի օպերացիան, հարց է՝ կլինե՞ր Քելբաջարի օպերացիան, թե՞ ոչ, կազատագրվեի՞ն արդյոք Ջաբրայիլը, Զանգելանը կամ Ֆիզուլին, մեծ հարց է»,-ասում է Խաչատուրովը։ Գործողության ընթացքի, դրա ժամանակ լեռնային տեղանքի պատճառով ռադիոկապը կորելու ու դրա հետևանքով յոթ զոհերի մասին՝ տեսանյութում։
Հայկական կանոնավոր բանակը ձևավորվեց 1990-ականների սկզբին՝ Արցախի պատերազմին զուգահեռ։ Ռուզաննա Խաչատրյանի՝ 2011թ․ այս ֆիլմն այդ գործընթացը ներկայացնում է առանձին ջոկատների տարերային ձևավորումից մինչև կանոնավոր բանակի ստեղծումը, 1994թ. զինադադարից առաջ բանակի անցած մարտական ուղին։
1993 թվականի մայիսի 28-ին գրեթե ավարտված էր Հայաստանի կանոնավոր բանակի ձևավորումը, որի բաղկացուցիչ մասն էր Ղարաբաղի բանակը։ Գրավված էր Քելբաջարը, հետ էր վերցված Մարդակերտը, ջարդվել էր Ադրբեջանի բանակի ողնաշարը, և շարունակվում էր սկսված հաղթանակների շարքը։ Համաժողովրդական մեծ ոգևորության ալիք էր առաջացել, և տեղի ունեցավ առաջին ռազմական շքերթը, որը ընդունում էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։ Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը ռազմական շքերթն ընդունելիս։
Մտահաղացումը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանինն էր։ Օպերացիան իրականացվեց նաև ռազմաճակատում ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում մտցնելու նպատակով։
92ին, երբ Վազգեն Մանուկյանին Լևոն Տեր-Պետրոսյանը Պետ նախարար, հետո ՊՆ նախարար նշանակեց, էդ մարդը ընդդիմության ղեկավար էր, բայց դա երկրորդական էր, հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրները, էդ պատերազմից տեղյակներն էլ, եթե չմեղանչեն խղճների առաջ, կվկայեն, թե ինչ արդյունքներա բերել էդ մարդու աշխատանքը:
Եվ, մեր ազգային բախտից, առաջ եկավ այն գործիչը, որ ինչպես կյանքն ապացուցեց, ուներ և՛ անհրաժեշտ համարձակություն՝ նման ծանրագույն վիճակում պատասխանատվություն ստանձնելու, և՛ այդ իրավիճակում անհրաժեշտ կազմակերպչական, կառավարչական ձիրք դրսևորելու: Ու նաև դրա շնորհիվ հնարավոր եղավ բեկումը պատերազմի ընթացքում: Այո՛, խոսքը հետագայում այդքան հետևողականորեն թիրախավորված ու անհարկի պիտակավորված ՀՀ առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի ընդգծված առաջնորդներից մեկի՝ Վազգեն Մանուկյանի մասին է:
Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում դիտարկելի մեկնաբանությունները՝ հավանության, թե դատապարտման, միայն տարակուսանք են առաջացնում, որովհետև խոշոր հաշվով Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը փաստացի կրկնել է հայտարարությունը, որ օրեր առաջ ընդունվել էր արտախորհրդարանական ուժերի կողմից։
Իհարկե շատ կարևոր է այն ոգևորությունն ու վճռականությունը, որը կա մեր ամբողջ ժողովրդի շրջանում, բայց ի տարբերություն Արցախից դուրս գտնվողների՝ Արցախում գտնվողներն էյֆորիայի մեջ չեն, իրենց համար սա հոլիվուդյան կինոնկար չէ, այլ իրական կյանք, որով իրենք ապրում են և ապրել են տասնամյակներ շարունակ ու կարողացել են հաղթանակի հասնել։ Այսօր էլ նրանք լի են սառը վճռականությամբ՝հաղթելու և իրենց ուսերի վրա կրում են այն ծանր բեռը, որն անհրաժեշտ է հաղթանակի համար։
Եվ ի՞նչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը. փոխեց հրամանատարին՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին ու նշանակեց հենց ընդդիմության, այն էլ ամենոխերիմ ընդդիմության ներկայացուցչին՝ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Սարգսյանը ազնվություն ու քաջություն ունեցավ նույնիսկ հայտարարելու, որ ինքը չկարողացավ, բայց վստահ է, որ Վազգեն Մանուկյանը կարողանալու է: Եվ չսխալվեց: