Հայաստանի քաղաքական իշխանության կասկածելի անտարբերությունը, իսկ առանձին դեպքերում՝ կանխամտածված վարքագիծը, թույլ չեն տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում, սակայն որևէ երկրում խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների և բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առանց տեղի զինված ուժերի։ Այդ մասին են վկայում երեկ Արցախում տեղի ունեցած զարգացումները, որոնք խիստ մտահոգիչ են։