Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի մասին
Փետրվար 19, 2021
27 տարի առաջ, 1992թ. դեկտեմբերի 10-ին իրականացվեց Կապանի օպերացիան, որի արդյունքում Կապան քաղաքի և մոտակա բնակավայրերի շուրջ ստեղծվեց անվտանգության գոտի։ Կապանի օպերացիայի ղեկավար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պատմում է օպերացիայի նպատակի, ընթացքի և մասնակից հերոսների մասին։ Յուրի Խաչատուրովը հիշում է, որ նոյեմբերի վերջին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն իրեն կանչել է ու պատմել՝ ծանր վիճակ է, կորցրել ենք Շահումյանը, Արծվաշենը, Մարտակերտը։ «Եթե մենք չանենք ինչ-որ հզոր բան, ապա իրավիճակն ավելի կվատթարանա»,-Խաչատուրովին ասել էր Մանուկյանը։ Նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ տասնհինգ օր, պատրաստված զինվորները բոլորը տեղացի երեխաներ էին, ԵԿՄ անդամներ, ոստիկաններ։ «Չլիներ Կապանի օպերացիան, հարց է՝ կլինե՞ր Քելբաջարի օպերացիան, թե՞ ոչ, կազատագրվեի՞ն արդյոք Ջաբրայիլը, Զանգելանը կամ Ֆիզուլին, մեծ հարց է»,-ասում է Խաչատուրովը։ Գործողության ընթացքի, դրա ժամանակ լեռնային տեղանքի պատճառով ռադիոկապը կորելու ու դրա հետևանքով յոթ զոհերի մասին՝ տեսանյութում։