«Այ շա՛տ լավ եղավ, որ Դուք հասկացաք, որ Ձեր մասին է խոսքը»․ Աիդա Թոփուզյանը՝ Ստյոպա Սաֆարյանին
Նոյեմբեր 08, 2019

«Մի ուրիշ հարց էլ կա․ այսօր այնպիսի մթոլորտ է մեր հանրապետությունում, որ ցանկացած մարդ, բարոյական իրավունք ունի թե ոչ, կարող է փնովել դիմացինին»։ Թոփուզյանի խոսքով՝ Հանրային խորհրդի նկատմամբ քննադադությունները գալիս են նաև նրանից, որ առաջին հերթին խորհրդի ներսում չի պահպանվում էթիկան։ «Ամեն մեկս էլ կարող ենք տարբեր կարծիք ունենալ, և ոչ ոք չպետք է այդ կարծիքը ոտնահարի, բայց ոչ ոքի չի թույլատրվում կնոջ հետ ինչպես ուզում է խոսել, իրենից մեծի հետ ինչպես ուզում է խոսել և օգտագործել բառեր, որ մտավորական մարդկանց չեն սազում։ Ես անուններ չեմ ուզում տալ․․․»,-ասաց Թոփուզյանը։
«Բայց ուզում ենք, որ տաք»,-կողքից արձագանքեց ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը։ «Այ շա՛տ լավ եղավ, որ Դուք հասկացաք, որ Ձեր մասին է խոսքը»,-պատասխանեց Թոփուզյանը։ «Դուք հիմա ինձ մեղադրում եք»,-փորձեց հակադարձել Ստյոպա Սաֆարյանը։
«Ես Ձեզ չեմ մեղադրում, պարոն Սաֆարյան, Ձեր անձը չեմ քննարկում, այլ Ձեր վարքագիծն եմ քննարկում, դրանք տարբեր բաներ են, Ձեր վարքագիծը՝ մամուլում և Ձեր վարքագիծը՝ Հանրային խորհրդում»։
Այնուհետև անդրադառնալով հարցին՝ Հանրային խորհուրդը պե՞տք է, թե ոչ՝ Թոփուզյանն ասաց, որ այդ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ։ «Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա եկեք նայենք՝ մեզ ի՞նչ իրավունքներ, ինչ հնարավորություններ ու պայմաններ են տրված եղել, և մենք դրա դիմաց ինչպես ենք աշխատել։ Եթե ես մեր հանձնաժողովի անունից ասեմ, ապա մենք այս ընթացքում հանրությանը վերաբերող, հանրությանը հետաքրքրող ամենասուր հարցերը առաջններից ենք քննարկել և մեր առաջարկություններն ու խորհուրդներն ուղարկել ենք համապատասխան մարմիններ»,-եզրափակեց Աիդա Թոփուզյանը։