Վազգեն Մանուկյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Սեպտեմբեր 22, 2017
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների հետ է հանդիպել, որի ընթացքում ներկայացրել է իր քաղաքական կենսագրության փորձն ու գիտելիքները՝ առանձնացնելով հանրության լայն զանգվածների հետ հաղորդակցման, հանրահավաքային ելույթների, դրանց ազդեցության և, առհասարակ, քաղաքական գործունեության առանձնահատկություններն ու նրբերանգները, գաղափարապես հասուն լինելու, համոզիչ ու անկեղծ խոսք ունենալու կարևորությունը:
Հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել են ԵՊՀ ուսանողական խորհուրդն ու ուսխորհրդի բանավեճի ակումբը՝ ակնկալելով, որ փորձառու քաղաքական գործչի խորհուրդները կօգնեն բանավիճային ակումբի մասնակիցներին առավել պատրաստված հանդես գալու ԵՊՀ բանավեճի առաջնությանը: Վազգեն Մանուկյանը ուսանողներին ներկայացրել է դեռևս ուսանողական տարիներից՝ 60-ական թվականներից սկսած քաղաքական գործունեության նպատակները և բանավիճային ակումբի հիմնադրման առաջին քայլերը Խորհրդային Հայաստանում. «Կոչվում էր Հայ մշակույթի ակումբ, սակայն դրա անվան տակ ակումբում քննարկում էինք համազգային նշանակության հարցեր, կազմակերպում քաղաքական տարբեր ակցիաներ ու միջոցառումներ»,-հիշել է նա:
Խոսելով հանրության առջև հաջող ելույթ ունենալու անհրաժեշտ հատկանիշների մասին՝ Մանուկյանը, իբրև նախկին դասախոս, նախ հիշել է լսարանի առաջ իր դասախոսությունները՝ խոստովանելով, որ ամեն անգամ նոր լսարան մտնելիս որոշակի անհանգստություն է զգացել: Վերհիշելով 88-ի մեծ հանրահավաքում իր առաջին ելույթը, որտեղ մոտ հարյուր հազար մարդ է ներկա եղել՝ Մանուկյանը ուսանողներին է ներկայացրել իր զգացողություններն ու խորհուրդ տվել հանրահավաքային ելույթների ժամանակ նայել մարդկանց աչքերին. «Դու մտնում ես մի ուրիշ վիճակի մեջ, կարծես ձուլվում ես այդ մարդկանց: Իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ես այդ հարյուր հազար մարդու աչքերը տեսնում եմ: Եվ երբ խոսելիս այդ աչքերի մեջ նաև գոհունակություն ես նկատում, ավելի ես ոգևորովում և անում այն, ինչ որ սովորական վիճակում չէիր կարող անել»:
Մանուկյանը ապագա քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել հանրության լայն շերտերի առջև ելույթ ունենալիս խոսել սրտի խորքից, ներկայացնել գաղափարներ, որոնցով ապրում են ու որոնց հավատում են և, իհարկե, լինել անկեղծ ու ազնիվ: «Իսկ բանավիճելու համար նախևառաջ պետք են գիտելիքներ, հատուկ ընդունակություններ և փորձ»,-հավելել է նա: Կարևորելով երիտասարդության դերը 88-ի շարժման և, առհասարակ, երկրի զարգացման ու առաջընթացի գործում՝ ՀԽ նախագահը նշել է, որ երիտասարդությունն ու ուսանողությունը պետք է այսօր էլ հստակ խնդիրներ դնեն իրենց առջև, որպեսզի կարողանան համախմբվել ու երկիրը առաջ տանել: Մանուկյանը պատասխանել է նաև ուսանողների հարցերին և, ամփոփելով հանդիպումը, ասել, որ իրենց սերունդը միայն երազել կարող էր այն հնարավորությունների մասին, որ տրված են այսօրվա ուսանողներին՝ գիտելիքների ձեռքբերման, աշխարհաճանաչողության, նպատակներին ու ձգտումներին հասնելու տեսանկյունից: «Իսկ գիտելիքներ միշտ պետք են: Շատ պետք է կարդաք, որոնք միգուցե ձեր մասնագիտության հետ կապ չունեն, բայց եթե դու, օրինակ, Դիքենս ես կարդացել, Դոստոևսկի ես կարդացել, կարողանում ես երևույթներն ավելի խոր վերլուծել»,-խորհուրդ է տվել Մանուկյանն ու համալսարանականներին մաղթել, որպեսզի կարողանան անձնական երջանկությունը կառուցելուն զուգահեռ կատարել նաև պետության և ազգի առջև իրենց պարտավորությունները: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչիկյանն ու բանավեճի ակումբի ղեկավար Նվեր Կիրակոսյանը, շնորհակալություն հայտնելով Հանրային խորհրդի նախագահին, առաջարկել են ապագայում ևս կազմակերպել հանդիպումներ ուսանողության հետ՝ քննարկելու հասարակությանը հուզող հստակ օրակարգային հարցեր: