Ադրբեջանական ագրեսիայի ձախողումը վկայում է այն մասին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Վազգեն Մանուկյան
Ապրիլ 06, 2016

Այդ մասին այսօր ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում ասել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով հակամարտության լուծումը հնարավոր է միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման դեպքում, որից հետո բանակցությունները կգնան փախստականների և այլ խնդիրների շուրջ, որոնք շատ արագ լուծելի հարցեր են: Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի պատճառներին՝ Վ. Մանուկյան այն պայմանավորել է այդ երկրում առկա ներքին և ինչու չէ նաև արտաքին խնդիրներով, ինչի պատճառով Ալիևն իր հասարակությանը մղեց պատերազմի՝ շեղելու նպատակով: Վ. Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մանդատների շրջանակում իրավասու է նույնիսկ առանց կողմերի համաձայնության արբանյակների միջոցով հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը, բացահայտել խախտողին և հասցեական կոչեր հնչեցնել: