Չինաստանի դասերը. Վազգեն Մանուկյանը տպավորիչ մանրամասներ է ներկայացնում Չինաստան կատարած այցից
Նոյեմբեր 21, 2016
- Պարոն Մանուկյան, վերջերս Հանրային խորհրդի պատվիրակությունը Ձեր գլխավորությամբ, չինական կողմի հրավերով գտնվում էր Չինաստանում, որտեղ մի շարք հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունեցել Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ և չինական ռազմավարական կարևորագույն կենտրոններում: Որքանո՞վ էին կարևոր այդ հանդիպումները մեզ համար և ի՞նչ արդյունք տվեցին:
- Անկախ Չինաստանի հետ մեր հարաբերություններից, որոնց մասին դեռ կխոսենք, ես այդ այցը կանվանեի «Չինաստանի դասերը»: 80-ական թվականներին բոլոր կոմունիստական երկրներում ճգնաժամ սկսվեց, որը հիմնականում պայմանավորված էր Խորհրդային Միության տնտեսական ճգնաժամով: Դրա հիմքում կար առերևույթ պատճառ (նավթի գներն աննախադեպ անկում էին ապրել), բայց դա բացահայտեց այն հիվանդությունները, որոնք կային Խորհրդային Միության տնտեսության մեջ: Եվ չնայած փորձեր էին արվում նույն համակարգը պահելով, այդ հիվանդությունները բուժել, միևնույն է, ոչինչ չէր ստացվում: Դեռ 40-ականների վերջերին Ալեն Դալեսը առաջ քաշեց այն միտքը, որ Խորհրդային Միությանը պետք է սպառազինության մրցավազքի մեջ ներքաշել, քանի որ ԽՍՀՄ տնտեսությունը, ըստ նրա, համեմատաբար արդյունավետ չէր և ներքաշվելով այդ մրցավազքի մեջ` իր ուժերը կկենտրոնացներ այդտեղ ու կքայքայվեր: Եվ իսկապես՝ սովետը չկարողացավ դիմանալ: Խորհրդային Միությունը փորձեց ռեֆորմներ իրականացնել, որոնց արդյունքում փլուզվեց: ԽՍՀՄ նախկին երկրները միտվեցին դեպի Արևմուտք, քանի որ արևմտյան տնտեսությունն ապացուցել էր իր արդյունավետությունը, բոլորն ընտրում էին լիբերալ-դեմոկրատական մոդելը: Երկրները գնացին այդ ճանապարհով, բայց ոչ մեկը տնտեսության մեջ մեծ հաջողությունների չհասավ: Թերևս Արևելյան Եվրոպայի երկրները մի քիչ բարելավեցին իրենց վիճակը` մտնելով Եվրամիություն: Մյուս ճանապարհն ընտրեց Չինաստանը, որով տվեց բավական մեծ ազատություններ տնտեսության մեջ և տարեցտարի ավելի մեծ ազատություններ` քաղաքացիական հասարակությանը: Եվ փաստորեն, եթե այս 25-30 տարիներին արևմտյան ճանապարհով գնացող նախկին կոմունիստական երկրները քայքայվում էին, Չինաստանի համախառն ներքին արդյունքը մի քանի անգամ մեծացավ` դառնալով աշխարհի երկրորդ տնտեսությունը և դրանով ապացուցելով, որ իր ընտրած ճանապարհն ավելի ճիշտ էր:
- Ի՞նչ իրավիճակ է այսօր աշխարհում, մասնավորապես՝ Արևմուտքում, և ի՞նչ նոր դերակատարություն կարող է ունենալ Չինաստանը:
- Այժմ էլ արևմտյան քաղաքակրթությունը, լիբերալիզմը, դեմոկրատիան ճգնաժամի մեջ են: Նորից Արևմուտքում սկսել են քննարկել մի քանի հիմնարար գաղափարներ` ազատություն, բարոյականություն, պետականություն: Իր խնդիրները լուծելու համար վերջին տարիներին Արևմուտքը գնում էր ուժի ճանապարհով, մտնում էր ուրիշ երկրներ (հիմնականում՝ նավթ արտադրող), խրախուսում հեղափոխություններ, շատ անգամ չհիմնավորված ձևով պատերազմներ հրահրում, իսկ այդ ամենի հետևանքով այդ երկրների ժողովուրդները, որ իհարկե այնքան էլ ազատ պայմաններում չէին ապրում, բայց քիչ թե շատ բարգավաճում էին, դժբախտացան: Իմիջիայլոց, այդ կանխագուշակումը դեռ տալիս էր հայտնի պատմաբան Թոյնբին: Նա նկարագրում էր, թե համաշխարհային պատմության մեջ բոլոր քաղաքակրթությունները, Հին Հռոմից սկսած, ինչպես են աճում և հետո ինչպես են փլուզվում: Նա գրում էր, որ ամեն մի քաղաքակրթություն զարգացման ինչ-որ աստիճանի հասնելիս իր դիրքերը պահելու համար անցնում է կոշտ քաղաքականության, իմպերիալիզմի և, ի վերջո, կործանվում է: Նա հույս էր հայտնում, որ միգուցե մենք ականատես լինենք, թե ինչպես ժամանակակից արևմտյան քաղաքակրթությունն իր մեջ ուժ կգտնի և կփոխի այդ վեկտորը: Համենայն դեպս, ես հույս ունեմ, որ Թրամփի ընտրությունն այդ առաջին ծիծեռնակներից մեկն է, որովհետև մյուս ճանապարհը ոչ մի բանի չի հանգեցնում: Ինչ փոփոխություններ կկատարվեն՝ չենք կարող ասել, բայց հիմա բազմաթիվ քաղաքագետներ, վերլուծաբաններ Արևմուտքի համար փորձում են մշակել նոր ուղիներ: Ինձ համար, օրինակ, զարմանալի էր, որ ամերիկյան ամենահակասովետական քաղաքագետներից մեկը` Բժեզինսկին, որն անընդհատ հանդես էր գալիս իմպերիալիստական դիրքերից, տարիներ առաջ գրեց մի գիրք` «Город на холме», ինչը հայտնի արտահայտություն է. հզոր երկիրը պետք է լինի մի փայլատակող քաղաք՝ բլրի վրա, որին բոլորը ձգտեն նմանվել, ոչ թե նա սկսի բոլորին կառուցել իր պես: Ես, քանի որ նրան ծանոթ էի (մինչ այդ Վարշավայում ծանոթացել էինք), նամակ գրեցի և ողջունեցի իր մոտեցումները: Այսինքն՝ այդ կանխագուշակումն արդեն կար: Եվ այդ ֆոնի վրա մենք տեսնում ենք, որ Չինաստանը ճգնաժամ չունի, իրենց ընտրած մոդելը դեռ չի հանգեցրել այն հակասությանը, ինչ արևմտյան մոդելի դեպքում: Եվ ես կարծում եմ` մենք այստեղից շատ բան պիտի սովորենք: Իհարկե, կոչ չեմ անում անցնել կոմունիստական ռեժիմի, դա մեզ համար վաղուց անցած էտապ է, իսկ Չինաստանն ուղղակի դանդաղ է ձևափոխում այն: Բայց կուրորեն չպետք է հետևել նաև Արևմուտքի ամեն մի ասածին (մանավանդ` մեր իշխանավորները, որ ցանկացած թուղթ, որի վերևը գրված է` Արևմուտքի կողմից, արտագրում ու ստորագրում էին` անկախ նրանից` օգտակար է, թե ոչ, կկատարեն, թե ոչ): Այդ տեսանկյունից Չինաստանի այն ապշեցուցիչ արդյունքները, որոնց նրանք հասել են, գայթակղում են ու ստիպում մտածել, որ միգուցե Հայաստանն էլ պետք է ինչ-որ փոփոխություններ կատարի: Ես հիմա չեմ ուզում խոսել այդ փոփոխությունների մասին, բայց էդպես կուրորեն հետևելը մի մոդելի մեզ որևէ արդյունք չի բերելու: Մյուս կողմից էլ՝ գերագնահատել Չինաստանի բարգավաճումը, նույնպես ճիշտ չի լինի, քանի որ, ճիշտ է, Չինաստանը ԱՄՆ-ից հետո երկրորդ տնտեսությունն ունեցող երկիրն է, բայց ժողովրդի մի զգալի մասը սոցիալապես բավականին վատ վիճակում է, և իրենց ղեկավարությունը լավ է հասկանում, որ դա դեռևս լուրջ խնդիր է, ու նպատակ է դրել լուծել այն:
- Պարո՛ն Մանուկյան, աշխարհաքաղաքական այս փոփոխվող և հակասական իրավիճակում Չինաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանի համար, և առհասարակ, ի՞նչ ընդհանուր շահեր կան Հայաստանի և Չինաստանի միջև, որոնք պետք է օգտագործել ու ամրապնդել` ի շահ մեզ:
- Նախևառաջ Չինաստանի հետ հարաբերությունները հիմա կենտրոնացած են մի մեծ ծրագրի շուրջ, որը առաջարկել է Չինաստանը: Դա «Մետաքսի ճանապարհ» ծրագիրն է: Չինաստանն այդ ծրագիրն առաջարկել է` ելնելով տնտեսական շահերից, քանի որ իր տնտեսության դինամիզմը մի քիչ դանդաղել է, և Չինաստանին նոր ծախսեր ու ներդրումներն են պետք, որ թափ հավաքի: Բացի այդ, դա հնարավորություն է տալիս մյուս երկրների հետ հարաբերվելու՝ առանց կախված լինելու միակենտրոն աշխարհից, նպաստելով բազմավեկտոր աշխարհի ձևավորմանը: Եվ քանի որ խնդիրն այդպես է դրված, Չինաստանի ղեկավարությունը, մի կողմ թողնելով այն հարցը, թե որն է իրական մետաքսի ճանապարհը, որևէ սահմանափակում չի դնում, թե որ երկրները կարող են ներգրավվել այդ ծրագրում: Բայց ես կարծում եմ, որ նրանք ուշ թե շուտ կգան այդ հարցին: Մենք այդ մասին զրուցեցինք և՛ Չինաստանի ժողովրդի քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի նախագահ պարոն Յու Չժենշենի հետ, որը նաև քաղբյուրոյի 7 մշտական անդամներից մեկն է, և՛ Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ պարոն Դու Ցինլինի հետ, և՛ այլ բարձրաստիճան հանդիպումների ժամանակ: Մենք առաջ քաշեցինք հետևյալ միտքը. որպեսզի այդ կառույցը («Մետաքսի ճանապարհ» ծրագիրը) ամուր ու հաստատուն լինի, պետք է ներսում լինի ձող, և այդ ձողը պետք է լինեն այն երկրները, որոնք պատմականորեն, գաղափարապես կապված են այդ ծրագրի հետ: Եվ քանի որ Հայաստանը կարևոր պատմական դերակատար է Մետաքսի ճանապարհին, մենք ասացինք, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանն այդ ծրագրի շրջանակներում հենց Հայաստանում կազմակերպեր այն ժողովուրդների կոնֆերանսը, որոնք պատմականորեն իրականացրել են այն:
- Հայ-չինական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հեռանկարների հետ կապված ի՞նչ կոնկրետ խնդիրների ու շահերի մասին եք խոսել:
- Բնականաբար, խոսք եղավ և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարցերի մասին: Քաղաքական տեսանկյունից մեզ համար, իհարկե, ամենակարևորը Ղարաբաղի հարցն է, որն ունի երկու կողմ: Մի կողմը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է` ամրագրված արևմտյան բոլոր փաստաթղթերում, իսկ մեզ համար շատ կարևոր ու իրական մյուս բաղադրիչն այն է, որ Ղարաբաղը հայկական պատմական տարածք է` բնակեցված բնիկ հայ ժողովրդով, և Հայաստանի հետ միավորումը շատ բնական է: Գործ ունենալով Արևմուտքի հետ` մենք, բնական է, շեշտադրումը միշտ դրել ենք առաջին կողմի վրա, բայց եթե խոսում ես Չինաստանի հետ, ապա նրա համար ինքնորոշման հարցը խոցելի է, և ուրիշները դա օգտագործում են նրա դեմ: Ուստի մենք Ղարաբաղյան հարցը ներկայացրեցինք երկրորդ կողմից` մեր ժողովրդի համար ավելի հոգեհարազատ, որ այո, ինչպես Թայվանն է հինավուրց պատմական տարածք Չինաստանում` բնակեցված չին ժողովրդով, և բնական է, որ պետք է լինի Չինաստանի հետ, այդպես էլ Ղարաբաղը պատմական հայկական տարածք է` հայերով բնակեցված, և բնական է, որ Հայաստանի հետ լինի: Դա իրենց համար լրիվ ընկալելի է: Բայց, ցավոք սրտի, մեր արտաքին քաղաքականության մեջ շատ անգամ այդ հարցերը` պատմական, պատմությանն առնչվող, համարվում են երկրորդական, և շեշտադրումը հիմնականում դրվում է մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման և նման ուղղության վրա, որն ամբողջությամբ չի բնութագրում հարցի էությունը: Ադրբեջանը, օրինակ, օգտագործում է և՛ տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային սկզբունքի հնարավորությունը, և կեղծելով պատմությունը` փորձում է ապացուցել, որ Ղարաբաղն իր պատմական տարածքն է: Կարծում եմ` մեր այդ մտքերը` Թայվանի և Ղարաբաղի հարցի նմանությունների հետ կապված, բավականին տպավորիչ ու նոր էին չինական կողմի համար: Հայաստանի և Չինաստանի երկրորդ ընդհանրությունը, որը մեր կարծիքով շատ կարևոր է նաև Չինաստանի համար, պանթուրքիզմի գաղափարախոսության վտանգն է: Չինաստանը մանավանդ, որ նախաձեռնել է «Մետաքսի ճանապարհ» ծրագիրը, պետք է որ մտահոգ լինի պանթուրքիզմի ծրագրի վերականգնման փորձով, որովհետև իսկապես այդ ծրագրի աղեղը Չինաստանից մինչև Թուրքիա է հասնում: Իսկ պանթուրքիզմի ճանապարհին միակ խզումը կամ խոչընդոտը Հայաստանն է, որի պատճառով մենք միշտ տուժել ենք Թուրքիայի կողմից, և այդ գործոնը Չինաստանի հետ մեր հարաբերություններում շատ կարևոր ու դրական դեր կարող է կատարել: Այսինքն՝ մենք Չինաստանի համար այդ առումով շատ բնական դաշնակից կարող ենք դառնալ: Մենք դաշնակից ենք նաև իսլամական ռադիկալիզմի հարցում: Պանթուրքիզմը և իսլամական ռադիկալիզմը կարող են օգտագործվել արտաքին ուժերի կողմից` Չինաստանի ներսում առաջացնելով պրոբլեմներ: Չինաստանի արտաքին գործերի ներկայացուցիչը, որ նույնպես ներկա էր քննարկմանը և «Մետաքսի ճանապարհ» ծրագրի հեղինակներից մեկն էր, նշեց, որ այդ ծրագրին Հայաստանի ակտիվ մասնակցությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի տնտեսական զարգացմանը, այլև անվտանգության երաշխիք կարող է դառնալ:
- Իսկ տնտեսական ի՞նչ ընդհանուր շահեր կան, որոնք կարելի է արդյունավետ օգտագործել:
- Տնտեսության հետ կապված հարցեր նույնպես բարձրացվեցին: Օրինակ՝ մենք նկարագրում էինք, որ ժամանակին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ինժեներական և գիտական մշակումների և արտադրության յուրօրինակ հարթակ էր ծառայում Խորհրդային Միության ռազմարդյունաբերական համալիրի համար, հատկապես՝ էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների գործում: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ասպարեզը դատարկ մնաց և լուրջ հետընթաց ապրեց: Այնուամենայնիվ, Հայաստանում այսօր մեծ թափով զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում ինչպես մեզ մոտ առկա որակյալ մասնագետները, այնպես էլ նրանց ակտիվ համագործակցությունը ԱՄՆ-ի սիլիկոնյան հովտում աշխատող մեր բազմաթիվ հայրենակիցների հետ: Մենք կարծիք հայտնեցինք, որ Հայաստանը, հիմնվելով այդ առավելության վրա, ինչպես նաև այն փաստի վրա, որ Եվրասիական միության անդամ է, կարող է Չինաստանի համար այդ նույն հարթակի դերը կատարել, ինչը կատարում էր Խորհրդային Միության համար: Ճիշտ է, իրենք այդ ուղղություններով այնքան արագ են զարգանում, որ թվում է` մեր կարիքը չունեն, բայց տնտեսական քաղաքականության մեջ ցանկացած, նույնիսկ փոքրիկ առավելությունը մեծ նշանակություն ունի: Բացի այդ, մի հետաքրքիր բան էլ կա Չինաստանում. իրենց ավանդույթները պահելով հանդերձ` իրենց համար, այնուամենայնիվ, եվրոպական ապրելակերպի որոշ դրվագներ գայթակղիչ են, և զարգացած քաղաքներում իրենք գնում են այդ ապրելակերպին: Դրա մեջ մտնում է, ասենք, ֆրանսիական գինու, կոնյակի օգտագործումը կենցաղում: Վրաստանը, օրինակ, տասնյակմիլիոնավոր շիշ գինի է արտահանում Չինաստան: Այսինքն՝ գյուղատնտեսական արտադրանքի անսպառ շուկա կա: Ես կարծում եմ՝ այնքան կարևոր է Չինաստանը մեզ համար, որ հատուկ մի մարմին պետք է ստեղծել, որը կառավարության ներքո անընդհատ զբաղված լինի Չինաստանի հետ կապված ծրագրեր ներկայացնելով: Մենք առաջարկեցինք, որպեսզի մեր Հանրային խորհուրդը և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհուրդը համատեղ ստեղծեն աշխատանքային մարմին և մշակեն տնտեսական ծրագրեր` ներկայացնելով մեր կառավարություններին և ազդելով, որ դրանք իրագործվեն: Այսինքն՝ այստեղ հսկայական աշխատանք կա անելու: Հայաստանի իշխանությունները, իհարկե, բավական ջանքեր գործադրում են մեր երկու երկրների հարաբերությունները խորացնելու համար, բայց հաշվի առնելով այդ համագործակցության անսպառ հնարավորությունները` կարծում եմ` այդ ջանքերը բավարար չեն և պետք է բազմապատկվեն:
Զրուցեց Անի Գասպարյանը