Ազգային ժողովրդավարները չեն միանում, այլ միավորվում են
Փետրվար 08, 2008
Իսկ ժողովրդավարական Հայաստանին անհրաժեշտ է գաղափարախոսական մրցակցություն
«Սա դեռեւս վեց կուսակցությունների իրավահավասար միություն է։ Ոչ մեկը ոչ մեկին չիմիանում, մենք միավորվում ենք»,- ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ, «Ազգային միասնության ուխտ», «Ազգային պետություն» կուսակցությունների միավորման մասին հայտարարությունը փորձեց պարզաբանել ԱԺԿ կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը։ Լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ համաձայնելով, որ միավորման իրողությունը ուշացած է, նա հստակեցրեց, որ այս պարագայում խոսքն ազգային ժողովրդավարության հոսանքի ձեւավորման մասին է։ Հոսանքը պարզ կդարձնի, թե ո՞ւր է գնում մեր երկիրը, ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում տեսնել։ Ազգային ժողովրդավարները չեն ցանկանում դեռեւս հստակ ամրագրել նշված վեց կուսակցություններին. նրանք ակնկալում են, որ ընտրություններից հետո նույնպես իրավահավասարության սկզբունքով իրենց կմիանան այլ քաղաքական ուժեր, ներկայում այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։
Իսկ տարիներ առաջ ԱԺՄ-ի տրոհման պատճառը Շ. Քոչարյանը համարում է մեր երկրում «դեռեւս 1990-ականներին անձնիշխանական համակարգի ձեւավորումը», որին չեն դիմակայել իշխանություններն ու հասարակությունը։ «Դա ձեւավորվել է նախորդիշխանությունների օրոք եւ արդյունավետ չի հաղթահարվում ներկաների կողմից»,–ասաց նա՝ իրենցից բացի բոլորին, փաստորեն, մեղադրելով ժամանակին ԱԺՄ—ի տրոհման մեջ։ Ըստ նրա՝ իրենց միջեւ առաջացած տարաձայնությունները ոչ գաղափարական են եղել, ոչ էլ ռազմավարական։ Նա նաեւ ավելացրեց, որ Արեւելյան Եվրոպայի, բալթյան երկրներում, որոնք այսօր ազդեցիկ, զարգացած ու ժողովրդավարական են, կուսակցությունների խոշորացման գործընթացը նույնպես եղել է։
«Մեզ շատ բան է միավորում, բայց ոչ այնքան, որ կարողանանք նույնանալ»,–նշեց բանախոսը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի հետ իրենց շփումներին։ Ըստ նրա՝ խոսքն այս պարագայում սոցիալիստական ու ժողովրդավարական հոսանքների տարբերության մասին է, թեեւ ազգային արժեքների առումով ընդհանրությունները մեծ են։ «Մենք ՀՅԴ-իհետ ավելի խորն ենք համագործակցելու ապագայում»,–վստահեցրեց քաղաքական գործիչը։ Նրա խոսքերով, ժողովրդավարական Հայաստանի կայացման համար անպայման անհրաժեշտ է գաղափարական մրցակցություն, ինչը կարող է ընթանալ միայն քաղաքական տարբեր հոսանքների միջեւ։
Խոսելով նախագահական ընտրությունների մասին՝ նա ասաց, որ անցկացվող սոցիոլոգիական հարցումների արդյունքների հիմքում արտահայտվում է այն, ինչ կա, թեեւ թվերի առումով տատանումներ կարող են լինել։ Նա համաձայնում է, որ Վ. Մանուկյանի վարկանիշը ցանկալիից հեռու է, ինչը հետեւանք է բավականին ուշ սկսած ընտրարշավի։ Շ. Քոչարյանը, չբացառելով նախագահական ընտրություններում երկրորդ փուլի անցկացումը, ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ կարող է մրցել միայն իրենց թեկնածուն։
Նա նաեւ առաջարկեց իշխանական ԶԼՄ-ների աշխատանքը համեմատել Լ. Տեր—Պետրոսյանին սատարող լրատվամիջոցների գործունեության հետ։ «Մենք շատ դժգոհ ենքիշխանական մամուլից, Հանրային հեռուստաընկերությունից, քանի որ այդ ամենը շատհեռու է ժողովրդավարական լինելուց, բայց եթե նրանց աշխատանքը համեմատենքնախկին նախագահին սատարող լրատվամիջոցների արածի հետ, համեմատությունըշատ բան կասի...»,–համոզված է նա։ Ազգային ժողովրդավարների համար, նրա փոխանցմամբ, անընդունելի են որոշ քաղաքական ուժերի պոպուլիստական մոտեցումները։ «Քարոզարշավը մրցույթ չէ, որ ամեն մեկը խոստանա, թե թոշակներն ուաշխատավարձերն ավելի կբարձրացնի ու դրանով գրավի ժողովրդին»,–նկատեց նա։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Շ. Քոչարյանը կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան հարցի առաջնային պլան մղվելը հետեւանք է այն բանի, որ վերացել է խնդրի կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի միջեւ եղած նախկին կոնսենսուսը։ Ըստ նրա՝ այդ հարցն այսօր սրվել ու առաջին պլան է մղվել նաեւ այն պատճառով, որ նախորդ իշխանություններին բնորոշ պարտվողական տրամադրությունները, որոնք պատճառ ու առիթ դարձան անգամ նրանց հեռանալու համար, կրկին գլուխ բարձրացրեցին, նախկինները վերադարձան՝ ղարաբաղյան կարգավորման հարցում չփոխած իրենց դիրքորոշմամբ։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն», 08.02.2008