ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 15, 2008
«ԻՐԱՎՈՒՆՔ», 15 փետրվարի 2008թ.
Ինչպես և սպասելի էր, նախընտրական իրադրությունը Հայաստանում մոտենում է հանգուցալուծման, և այն սպառնալիորեն մոտ է։ Ինչպիսի՞ն կլինեն դրանք. իրադարձությունները կզարգանան ընտրական տեխնոլոգիաների նախանշված ակոսո՞վ, թ՞ե կլինեն անսպասելի շրջադարձեր, հետաքրքրում է բոլորին:
Տվյալ պարագայում ուշադիր աչքի համար աննկատ չեն մնում փորձված առաջնորդների անկեղծ «վրիպումները»: ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի բավականին հաջող քարոզարշավի ֆոնի վրա նման վրիպումների շարքին կարելի էր դասել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի առաջարկությունը թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին. «Թող հանի թեկնածությունը, պաշտպանի Վազգեն Մանուկյանին« ամենքս համախմբվենք Վազգեն Մանուկյանի շուրջ և փոխենք վիճակը»: Որքան էլ որ այդպիսի հայտարարությունը մեկնաբանվի որպես քարոզարշավի տեխնոլոգիական հնարք, անհնար է դրա մեջ չտեսնել ընդդիմադիր դաշինքներում երկարատև համագործակցության և Վազգեն Մանուկյանի նկատմամբ ունեցած և մինչ օրս պահպանվող ՀՅԴ-ի վստահության այսօրվա արձագանքները: Հատկապես, երբ խոսքն ասվում է ահագնացող բևեռացման արդյունքում սպասվող անցանկալի լուծումների մտահոգությամբ:
Արդեն հայտնի են բոլոր թեկնածուների հռչակած և իրենց կողմից չգաղտնազերծվող մարտավարությունները: Նախագահական ընտրությունների նույնիսկ միջազգային ստանդարտները թելադրում են գնահատականներ տալ քաղաքական վերնախավի վարքագծով պայմանավորված կանխատեսումներին: Մամուլը նույնպես ենթակա է բևեռացման և հիմնականում մեկնաբանում է զարգացումների կարծրատիպային տարբերակները: Կամա թե ակամա երկրորդ պլան է մղվում ընտրողների՝ դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը, գրեթե անտեսվում է այն հանգամանքը, որ Հայաստանում ձևավորված և դասակարգված չեն ավանդական կողմնորոշում ունեցող ընտրախավերը: Այդպիսի շղթայական ռեակցիայով հստակ կողմնորոշված իշխանական ռեսուրսի և ընդամենը մի քանի տասնյակ հազարանոց քաղաքականացված ընտրազանգվածի առերևույթ մենամարտը հերթական անգամ սպառնում է ժողովրդի փոխարեն որոշել կարևորագույն և վճռական համապետական գործընթացների՝ նախագահական ընտրությունների ճակատագիրը:
Իհարկե, պետք է հարգանքով և հանդուրժողականությամբ վերաբերվել յուրաքանչյուր թեկնածուի մարտավարությանն ու քարոզչությանը, եթե դրանցում չկան ստի, կեղծիքի և բռնության տարրեր: Անառարկելի է նաև, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբել և քաղաքական զինանոցի բոլոր միջոցներով ընդվզել ընտրակեղծիքների դեմ: Բայց հավասարապես անընդունելի և վտանգավոր է, երբ մարդկանց մոլորեցնում են մի կողմից իշխանության թեկնածուի «անսահման հնարավորությունների», իսկ մյուս կողմից միասնական թեկնածուի բացակայության պայմաններում՝ մեկ փուլով ընդդիմության հաղթանակի մասին կեղծ հասարակական կարծիքի ձևավորումը: Վնասակար են նաև առաջին փուլի քվեարկությունից առաջ մյուս թեկնածուներին ներկայացվող ընդդիմադիր ձայների փոշիացման մեղադրանքները, քանի որ իրականում որևէ թեկնածուի տրված ոչ մի ձայն չի կորչում, ինչպես դա տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում:
Նախագահական ընտրությունների այսօրինակ ծայրահեղ բևեռացման սխեմաները արդյունավետ և ընդունելի են ավանդական ժողովրդավարության երկրներում, որտեղ երաշխավորված են ձայների հաշվարկման մեխանիզմները: Իսկ երբ արդեն գրեթե իսպառ սպառված են ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ միավորվելու բոլոր հնարավորությունները, ընտրական գործընթացների ծայրահեղ բևեռացումը և դրա արդյունքում ժողովրդի թեկնածուների իրական վարկանիշի աղավաղումը հավասարապես ձեռնտու են դրանք ճնշելու ընդունակ իշխանություններին և արդյունքի փոխարեն միայն դիվիդենտներ ակնկալող ընդդիմադիրներին: Դրա անունը կդնենք իշխանությունների իրագործած բռնություններ, թե գունավոր հեղափոխություն, երկուսն էլ պառակտում են հասարակությունը և կարող են հավասարապես ընդունելի համարվել միայն չարյաց փոքրագույնի տեսանկյունից: Իրականում, ընդդիմության ճամբարում իմաստավորված է միայն երկրորդ փուլ դուրս գալու համար անզիջում պայքարը: Որոշ թեկնածուներ, մյուսների հետ համագործակցելով, երկրորդ փուլի երաշխիքներ ապահովելու փոխարեն լուծում են երկրորդ տեղը գրավելու գերխնդիրը՝ մեկ փուլով հաղթած իշխանության թեկնածուի հետ իշխանությունը կիսելու նկրտումներով: Թեկնածուներից ոմանք մտահոգ են երկրորդ փուլով, սակայն անտեսում են այն կարևոր հանգամանքը, թե արդյոք կարո՞ղ են իրականում համախմբել ողջ ընդդիմադիր և դժգոհ ընտրազանգվածներն ու միասին հասնել հաղթանակի երկրորդ փուլում: Չէ՞ որ թեկնածուների միանալն ու հակադրվելը միանշանակ չէ նրանց ընտրազանգվածների թեկուզև թվաբանական համապատասխան գործողությանը:
2003-ից հետո կայացած ընտրությունները ցույց են տալիս, որ իշխանություն-ընդդիմություն «մաքուր» դաշտ ժողովուրդն այլևս չի ճանաչում: Իսկ ավելի վաղ դժգոհ զանգվածը հակվում է դեպի իշխանություններին լավագույն «խոյահարողը»՝ ընտրություններից հետո արագ հիասթափվելով նրանից: Բավարար կենսամակարդակով ապրող ընտրազանգվածը, որն իրականում ձգտում է առավել օրինական և ժողովրդավարական համակարգի ձևավորման« «մենակ» մնալով մտածում է ցանկացած իշխանությունների հարմարվելու մասին: Ինչպես առաջինները, այնպես էլ երկրորդները, ունենալով միևնույն շահերը, հակադրվում են՝ քվեարկությունից առաջ հայտնվելով տարբեր բևեռներում, և երկուսը միասին ձեռնպահ են մնում հետընտրական բողոքի զանգվածային ցույցերին մասնակցելուց, իհարկե« յուրաքանչյուրը դրա համար ունենալով սեփական պատճառաբանություն:
Պետականամետ կառուցողական տրամադրությունները հակադիր պատճառաբանությամբ փոխարինվում են «սրանցից ամեն գնով ազատվելու» և «փորձած թանն անփորձ մածունով չփոխելու» պարզունակ «նպատակներով»: Պետական մտածողությամբ և կայուն վարքագծով թեկնածուները մղվում են հետին պլան՝ «փող չունի», «անցողիկ չէ», «համեստ է» և նույնիսկ «չափից ավել խելոք է» պիտակավորմամբ: Մինչդեռ դասական լուծումը ընտրողի ազատ կամքի դրսևորումն է:
Արդյո՞ք ուշացած չեն այս մտորումները. Արդյո՞ք անունների բացակայությունը չի արժեզրկում դրանց նշանակությունը:
Յուրաքանչյուրս, ով կողմնորոշված է և վստահորեն ունի իր նախընտրած թեկնածուին« վաղուց ունի նաև այդ հարցերի իր պատասխանը կամ ապավինում է թեկնածուի խոհեմությանը: Առանց երկմտելու պաշտպանելով Վազգեն Մանուկյանի թեկնածությունը և նրան սատարող ուժերի հետ միասին նախընտրելով մյուսների նկատմամբ հակաքարոզչության փոխարեն մեր թեկնածուի օգտին դրական քարոզչության մարտավարությունը՝ մենք սպասում էինք հենց այս պահին: Քվեարկությունից չորս օր առաջ անցողիկ համարվող և նրանց արբանյակ թեկնածուների փոխադարձ վարկաբեկման աննախադեպ գործընթացը լուրջ մտորելու առիթ է տալիս ոչ միայն ընտրողին, այլև նույն նրանց, ովքեր այս ընթացքով շարունակելու դեպքում երկու կողմից դառնալու են անցանկալի և անորոշ զարգացումների մեղավորը:
Իր պետական մտածողությամբ և կայուն կենսագրությամբ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները ստանալու դեպքում Վազգեն Մանուկյանն այլընտրանք չունեցող այն թեկնածուն է, ով երկրորդ փուլում կարող է առանց դժվարության համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը: Երկրորդ փուլ նրա դուրս գալու դեպքում նվազագույնի կհասնի իշխանությունների ուժային միջամտության հնարավորությունը, քանի որ այդ ժամանակ միայն ոչ հեռավոր պատմական փորձը իշխանություններին կհուշի լինել առավել հանդուրժողական, չվախենալ հաշվեհարդարից և ժողովրդին չմղել անկեղծ ընդվզման:
Իսկ Վազգեն Մանուկյանի նախագահ դառնալու դեպքում անհապաղ կսկսվեն ազգային ներուժի մասնակցությամբ կառուցողական գործընթացները:
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՍԻՄ նախագահ