Ո՞ւմ է սատարելու առաջիկա ընտրություններում Վազգեն Մանուկյանը: «Ժամանակը կգա, կասեմ,-այսօր «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց Մանուկյանը,-մի բան ակնհայտ է. այս իշխանությունը երկիրը հասցրեց կատաստրոֆայի, և ընտրությունների նպատակն է ազատվել այս իշխանությունից: Այսինքն պետք է քվեարկել այն կուսակցությունների, դաշինքների օգտին, որոնք անցողիկ են և խորհրդարանում վարչապետի միասնական թեկնածու կառաջադրեն»:
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ 2-րդ երկրորդ և 3-րդ նախագահներն ունեն վատ հարաբերություններ, Մանուկյանն արձագանքեց. «Բոլորի մոտ էլ կարող են վատ հարաբերություններ լինել, բայց այժմ կա մի խնդիր, որը միավորում է բոլորին»: