Վազգեն Մանուկյանը Հայաստանի Հանրապետությունում կայացած, ինտելեկտուալ և ազգային - քաղաքական գործիչներից մեկն է. այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե ինչու՞ անցնող 6 ամիսներին չկարողացան հեռացնել Նիկոլին, և արդյո՞ք մեղավորը Վազգեն Մանուկյանն է:
«Այն, որ այս չարիքի կառավարությունը իշխանություն է, բոլորս, այդ թվում նաև ես, որպես Հայրենիքի փրկության շարժման համակարգող մեղքի բաժին ունեմ», - նշել է Ի. Սաղաթելյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, Հայրենիքի փրկության շարժման պայքարի ողջ ընթացքում վարչապետի աթոռը զբաղեցրած անձը չի կարողացել հանգիստ տեղաշարժվել:
«Այս իմատով մենք արել ենք առավելագույնը, անշուշտ վերջնական արդյունքի չենք հասել: Վազգեն Մանուկյանը մեր միասնական թեկնածուն էր, կար դրա հիմնավորումը, թե ինչու: Վարչապետի թեկնածու էինք ընտրել մի անձի, որը հաջորդ ընտրություններին չպետք է առաջադրվեր: Մեկ տարի ժամկետով պետք է ստանձներ այդ ծանր պարտականությունը՝ երկրին բերելով կայունություն և երկիրը տաներ ընտրությունների»,- ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը: