Վազգեն Մանուկյանը, ոչ ոք չի ժխտի, պատմական կերպար է՝ բառի ամենայն ու ընդհանրական իմաստով։ Ինքն իր մեջ ընդգրկում է ժամանակագրական առումով հայ ժողովդի պատմության ճակատագրական հատվածները։ Նման քաղաքական գործչի գնահատականն այս 44- օրյա պատերազմի մասին ուղղակի պիտի ընդունել որպես պատմության մի հատված, որը ժամանակի հետ կընդգրկվի հայ ժողովրդի պատմության մեջ։ Դատական նիստից առաջ այս պատերազմի գնահատականը Վազգեն Մանուկյանի կողմից տրվեց միանշանակ՝ այս պատերազմը նիկոլի պատերազմն էր։
Մեծ ողբերգություն է, բայց պատմության մեջ նման գնահատական, երբ տալիս է պատմական կերպարը, հետագայում այն դաջվելու է հայոց պատմության էջերում։ Հայ ժողովուրդն ասում է՝ մենք չենք պարտվել, զինվորն էլ ասում է՝ մենք չենք պարտվել։ Մեր ժողովուրդը լավ գիտի՝ իր զավակների բազկի ուժը, հայ գյուղացին եղանով անօդաչու սարք է գցել, բահով թշնամու ոհմակ ջարդել․․․ Այս պատերազմը մի տեսակ մութ մնաց ու Վազգեն Մանուկյանը տվեց պատմական գնահատական՝ նիկոլի պատերազմ։ Սրա տակ կա բոլոր չասված հարցերի պատասխանը։
https://www.facebook.com/hasmikbabajanyan/posts/4093991660719925
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fhasmikbabajanyan%2Fposts%2F4093991660719925&show_text=true&width=500" width="500" height="506" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>