Հայաստանում չկա մարդ, որը չհասկանա, թե ինչ անդունդի մեջ ենք գլորվում
Մարտ 28, 2021
Մենք այս պատերազմի ժամանակ կորցրեցինք տարածք, որը իր մեծությամբ համարժեք էր Լիբանանի տարածքին: Բուն Արցախից մի հսկայական տարածք կորցրեցինք, կորցրեցինք 5000-ից ավելի զինվոր, ընդ որում դա երևի Գինեսի գրքի ռեկորդ է 44 օրում երկուսուկես միլիոնանոց ժողովուրդը այդպիսի ահռելի կորուստներ ունենա: Ես ինքս պատերազմի ժամանակ եղել եմ պաշտպանության նախարար ու մի քանի հոգու զոհվելը արդեն ողբերգություն էր: Եվ դրանից հետո՝ այդ կործանարար պատերազմի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Ավելին, վարչապետի աթոռը զբաղեցրածը էնպես է խոսում կարծես ուրիշներն են մեղավոր և ոչ թե ինքը: