Ազգ-բանակը նոր բովանդակությամբ լցնելով մենք պետք է կարողանանք այդ գաղափարն իրականացնել և ամբողջ աշխարհի հայության հետ ստեղծել այդ ազգ-բանակը: Պետք է գիտակցենք, որ մենք մեկ թիմ ենք և այն հաջողությունները, որ թիմը ստանում է, մի քանի հոգի չեն ստանում, այլ այդ հաջողությունները ինչ-որ ձևով բաշխվում են բոլոր հայրենակիցների մեջ: Եվ կապիտալիստական պետության այն բանաձևը, որ դու արժանի ես էն այն կյանքին, որը վաստակել ես՝ հարստացել ես, ուրեմն խելոք ես, աղքատ ես, ուրեմն հիմար ես, այդ բանաձևը չի աշխատում: Եթե մենք ազգ-բանակ ենք, մեր ցանկացած հայրենակից հարազատ է, նրանք մեր քույրերն են ու եղբայրները:
Բայց կարո՞ղ են մենք դա անել: Տեսեք, հիմա ժողովուրդը ոչ միայն հիասթափված է իշխանությունից, նաև ժողովուրդը հիասթափված է ինքը իրանից, վստահություն չունի իր նկատմամբ, ժողովուրդը ինքը իրեն չի սիրում: Ոնց կարող է մարդը ինքը իրեն չսիրել, ինքը իրեն չհարգել և կառուցել այդպիսի բարդ համակարգեր՝ չի կարող: Դրա համար առաջին հերթին ժողովուրդը պետք է վերականգնի իր մեջ ինքնավստահությունը, հավատը իր ուժերի նկատմամբ, ինքնագնահատականը պետք է բարձրանա: Ու գիտե՞ք առաջին քայլը որը կլինի, երբ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին գահից գցի դուրս:
Հավատացեք ինձ, այդ օրը լինելու է հայ ժողովրդի հրճվանքի և ուրախության օրը: Նույնիսկ այն մարդիկ, որ հիմա Նիկոլի կողմն են, նրանք էլ են դուրս գալու, հրճվելու են: Դա լինելու է մեր առաջին հաղթանակը, առաջին քայլը դրանից է սկսվելու. ասուլիսի ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը
Վազգեն Մանուկյանի 26.03.2021թ.-ի ասուլիսն ամբողջությամբ.