Մեղադրանքը չեմ ընդունում, իմ խոսքերն էլ համարում եմ շատ արդիական, իսկ իրավական գնահատականը թող տան իրավաբանները».Վազգեն Մանուկյան
Նոյեմբեր 26, 2021
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել դատախազին, ոնց որ հոբելյանական երեկո լիներ,-այսպես արձագանքեց Վազգեն Մանուկյանը, երբ մեղադրող դատախազն ընթերցեց Հայրենիքի փրկության շարժման ընթացքում Մանուկյանի տարբեր ելույթներից ու հայտարարություններից հատվածներ, որոնք, իբր հիմնավորում են մեղադրանքը։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ նախաքննության ժամանակ ոչ մի հարցի չի պատասխանել, այժմ էլ ոչ մի ցանկություն չունի մեկնաբանել իր ասածները և պաշտպանելու է այդ սկզբունքը։
«33 տարի է՝ ես քաղաքականության մեջ եմ՝ և՛ որպես իշխանություն, և՛ որպես ընդդիմություն, հազարավոր ելույթներ եմ ունեցել, բացատրություններ, հոդվածներ։ Դուք հիմա ինչ-որ մի մաս վերցրել եք և հայտարարում եք, որ դրանք քրեորեն պատժելի հայտարարություններ են։ Դա ինձ չի վերաբերում։ Ես իմ 33 տարվա ոչ մի խոսքից չեմ հրաժարվում, այդ թվում և այս խոսքերից, բայց նպատակահարմար չեմ գտնում դրանք մեկնաբանել։ Մեղադրանքը չեմ ընդունում, իմ խոսքերն էլ համարում եմ շատ արդիական, իսկ իրավական գնահատականը թող տան իրավաբանները»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա նաև հաստատեց նախաքննության ժամանակ հնչեցրած դիրքորոշումը՝ գործը որակում է իբրև քաղաքական հետապնդում։
Անդրադառնալով դատախազի կողմից իր ելույթների մեջբերումներին՝ Մանուկյանը նկատեց․ «Իմ մի քանի ելույթում այդ խոսքը կար՝ որ «պետք է հետնահանջի ճանապարհ թողնել»։ Ես ուզում եմ ասել, որ դա մոռացված տերմին է այժմյան Հայաստանում, բայց դա շատ ընդունված տերմին էր պատերազմի ժամանակ, երբ ես պաշտպանության նախարար էի, մենք Քելբաջարն էինք ազատագրում, Մարտակերտը կամ Կապանը, միշտ հակառակորդին նահանջի ճանապարհ էինք թողնում։ Այնպես որ ես ճիշտ եմ գտնում, որ այս իշխանական շրջանակներին էլ պետք է նահանջի ճանապարհ թողնել»։
Դատական նիստի ավարտից հետո, երբ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ես այդ տղայի ասածները չեմ լսում։ Աշխարհում այնքան խելոք մարդիկ կան, այնքան ազնիվ, լուրջ մարդիկ կան, ժամանակը մի ծախսեք դատարկ բաներ լսելու վրա»։
Ինչ վերաբերում է քրեական գործից ակնկալիքներին, Մանուկյանը հումորով արձագանքեց․ «Կա՛մ կնստացնեն, կա՛մ չեն նստացնի․ երկու դեպքն էլ տանելի է»։
------------------------------
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022 թ․ փետրվարի 7-ին։