ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԱՎԱՐՏ կամ ՏՐԻՈՒՄՖԱԼ ՎԵՐԱԴԱՐՁ....
Մեկ անգամ չէ, որ գրել եմ, ՀՀ պատմության մեջ, հետպատերազմյան խայտառակ շրջանի կարեւորագույն լուծում էր ՀՓՇ ի ձեւավորումը...
Հայտնի պատճառներով, (հայտնի ուժերը) այն կարողացան "գեղեցիկ" ձեւով տապալել....
Նոյեմբերի 9ը շարունակում է!
Պատերազմը շարունակվում է!
Զոհասեղանին Հայաստանն է!
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ!
Մի աներեւույթ ձեռք, կարծես մոգական ուժով, "պաուզայի" կոճակ է սեղմել Հայաստանի հանրապետությունում!
Մեր շուրջ սեղմվում է մահվան օղակը, աշխարհը քննարկում է Հայաստանը, իսկ մեր քաղաքական դաշտը լուռ է....կարծես դա մեզ չի վերաբերվում...
Ասում են ընդդիմությունը ուզում է դուրս գալ փողոց, բայց "վերեւից չեն թողնում"...
Առաջին հարկում նախագահները շատ "կոռեկտ իրար վրա քարեր են նետում", ինչ որ բաներ ակնարկում, երկրորդ հարկում, ընդդիմությունը "իրար միս է ուտում", իսկ գիտակից հայ մարդը, "խելագարվում" է, տեսնելով ու հասկանալով այս ամենը!
Անզորության ցավալի զգացմունքն է այսօր գերիշխում Հայաստանում!
Մի հարց ինձ հանգիստ չի տալիս!
Ասում են "ընդդիմությունը խոցելի է, ու դրանով կախվածություն ունի ..."
Չգիտեմ։ Գուցեւ այդպես է!
Իսկ ուր է ՀՀ պետականության հիմնադիրներից, նրա հիմնական գաղափարախոս, առաջին վարչապետ, հաղթանակած պաշտպանության նախարար, քաղաքական ռահվիրա, Վազգեն Մանուկյանը?
Նա էլ է "խոցելի"?
Ամենամեծ "ցանկության" դեպքում անգամ, կարծում եմ, անլուծելի խնդիր է դա!
Այդ դեպքում, որն է նրա լռության պատճառը?
Ասում են, "ռեսուրսներ չունի"...
Իսկ հայ ազգը, նրա 75% ը, որը սպասում է մի ուժի, մի առաջնորդի, որ դուրս գա ազգային ազատագրական պայքարի, դա ռեսուրս չէ?
Պարոն Մանուկյան, գուցեև մեկ փամփուշտ ունենք այլեւս մենք բոլորով... բայց ժամանակ չունենք այն խնայելու!
Եվս շատ կարճ ժամանակ ու պատմության դռները կփակվեն մեր առջեւ!
Գրոշի արժեք ունեն Ձեր այն "ջերմոցային խորհրդատուները", որոնք կարծում եւ հորդորում են, որ դեռ կարելի է սպասել...
Կամ հիմա կոչով հանդես եք գալիս, բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման, հանուն Հայաստանի փրկության, կամ դուք էլ կդառնաք մեր սերնդի սովորական այն քաղաքացիներից մեկը, որոնց այսուհետ ընդմիշտ կանիծեն մեր հետագա սերունդները, հայրենիքը կորցնելու համար!
Արցախյան հաղթանակները կմոռացվեն, կմնա Հայաստանի կորուստը!
Եթե մենք չկարողանանք փրկել մեր հայրենիքը, մենք արժանի ենք լինելու, որ պղծեն ու անարգեն մեր գերեզմանները, որովհետև այն հարցին, թե "ինչ արեցիր դու, որ չկորցնեինք հայրենիքը", մենք այսօր արդեն չունենք պատասխան!
Չունենք նաև ԺԱՄԱՆԱԿ!
<iframe src="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fenki.vordiner%2Fposts%2F3035189623421802&show_text=true&width=500" width="500" height="261" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>