Կյանքից վաղաժամ հեռացել է հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը, որը լրագրողական գործունեության բուռն ու երկարատև ճանապարհ էր անցել՝ անկախության ակունքներից մինչև մեր օրեր։
Իբրև քաղաքական լրագրող՝ Կարմենն իր փորձառությամբ ու յուրահատուկ ոճով վերլուծում էր մեր քաղաքակայն կյանքի անցուդարձը՝ հստակ գնահատականներով, երբեմն սուր քննադատությամբ ու իրեն բնորոշ սարկազմով, իսկ վերջին ժամանակահատվածում՝ նաև Հայաստանի ապագայի նկատմամբ մեծ տագնապով ու մտահոգությամբ։
Հայաստանի լրագրողական համայնքը կորցրեց արժեքավոր լրագրողի՝ ուրույն ձեռագրով ու հարուստ փորձառությամբ։
Խորին ցավակցություն եմ հայտնում Կարմեն Դավթյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։
Վազգեն Մանուկյան