Ի պաշտպանություն Վազգեն Մանուկյանի
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ոչ բոլորն են ցանկանում տեսնել նրան որպես վարչապետ, բայց բոլորս պետք է տեսնենք նրան որպես մեր առաջնորդ:
Այո, ես ուզում եմ և չեմ թաքցնում դա, որ Հայաստանը ղեկավարի Ռոբերտ Քոչարյանը: Բայց պետք է հասկանալ, որ քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին է Ադրբեջանի ազգային հերոս Նագիթ Փաշաևը, իշխանության փոխանցումը կարող է տեղի ունենալ միայն մի դեպքում՝ Փաշաևին տապալելով և անցնելով ժամանակավոր կառավարության:
Իսկ ինչ-որ մեկը, բացի Վազգեն Մանուկյանից, այդ ժամանակավոր կառավարությունը գլխավորելու ցանկություն հայտնե՞լ է: Ոչ ոք: Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե ինչ ծանր բեռ է իր վրա վերցրել Վազգեն Մանուկյանը:
Մեր տնտեսությունը ոչնչացված է, մեր բանակը ջլատված ու նվաստացած է, մեր պետական ինստիտուտները փլուզված են՝ կրթությունը, բժշկությունը, գիտությունը, բոլոր ոլորտներում հասել ենք հատակին: Ի լրումն՝ մեր Հողը և մեր ինքնիշխանությունն են վաճառել:
Մենք պետք է երախտապարտ լինենք և գնահատենք մի մարդու, որպիսին Մանուկյանն է, միայն մի բանի համար, որ նա համաձայնել է վերցնել քայքայված երկրի ղեկը, կարգուկանոն հաստատել և դրանից հետո երկիրը հանձնել վստահելի ձեռքերի՝ դառնալով անկուսակցական և հեռանալով քաղաքականությունից:
Բացի այդ, չի կարելի մոռանալ մի քանի հետաքրքիր հանգամանքներ:
- Այն տարիներին, երբ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարարն էր, մենք ազատեցինք մեր հողերը, ոչ թե կորցրինք:
§ Լինելով անգամ ընդդիմության մեջ՝ Մանուկյանը երբեք, ոչինչ չի արել ի վնաս պետության, հակառակը՝ միշտ փորձել է համախմբել մեր ազգը:
§ Երբ ձերբակալեցին Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին, Մանուկյանն առաջիններից էր, որ դատապարտեց Փաշինյանի հանցավոր վարչակարգի այդ դավաճանական քայլը և հանդես եկավ որպես Ռոբերտ Քոչարյանի ազատման երաշխավոր:
- Պատերազմի ժամանակ նա ՄԻԱԿՆ էր, որ պահանջեց հեռացնել իշխանությունից Փաշաևին և իշխանությունը հանձնել ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ:
Վերջին հաշվով, մենք բոլորս պարտք ենք Վազգեն Մանուկյանին 1996 թ. համար: Այն ժամանակ նա առաջինն էր, որ ձեռնոց նետեց Փաշինյանի հանցավոր վարչակարգի նախահորը՝ ԼՏՊ-ի հացավոր վարչակարգին: Այն ժամանակ նա հաղթեց, բայց նրանից գողացան հաղթանակը: Եվ, իմիջիայլոց, հենց այն անձանց օգնությամբ, որոնք հետագայում տապալեցին ԼՏՊ-ին (ես նկատի ունեմ Վազգեն Սարգսյանին):
Եվ, վերջապես, վերջին հանգամանքը. ժամանակավոր կառավարությունը շատ բան կարող է անել, ինչը ի զորու չէ կայուն կառավարությունը, օրինակ՝ արգելել աղանդները, օտարերկրյա օկուպացիոն կազմակերպությունները, ընդունել մի շարք առանցքային, բայց ոչ այնքան հանրաճանաչ բարեփոխումներ:
Ես Ձեր կողմնակիցն եմ, Վազգեն Մանուկյան, և ուժերիս ներածին չափով, անկախ «ընդդիմության» գործողություններից, կանեմ ամեն ինչ, որպեսզի Դուք ղեկավարեք ժամանակավոր կառավարությունը:
Միքայել Գ.
<script async src="https://telegram.org/js/telegram-widget.js?14" data-telegram-post="ArmenianPatriots/636" data-width="100%"></script>