ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Հոկտեմբեր 01, 1996

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ եւ բացատրություն տալու կոչ է հղել ՀՀ կառավարությանը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նիքըլ Բըրնսը ասել է.
«Տեղեկություններ կան, որ ընդդիմության մի շարք անդամներ խոշտանգված են Հայաստանի անվտանգության ուժերի կողմից: Մենք մտահոգված ենք այս տեղեկություններով եւ կցանկանայինք լսել Հայաստանի կառավարության բացատրությունը. նման բան պատահե՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե պատահել է, ապա` ինչու՞»:
Բըրնսը նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել մանրամասն տեղեկություններ հաղորդել ձերբակալվածների կալանավայրի ու նրանց վիճակի վերաբերյալ: «Մենք շարունակելու ենք Հայաստանից պահանջել, որ Հայաստանի կառավարությունը ձերբակալվածների հետ վարվի մարդու իրավունքների միջազգային օրենքների համապատասխան»,-ասել է նա լրագրողներին:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ավելացրել է, որ Վաշինգտոնը տեղյակ է ընտրական խախտումների փաստերին, սակայն սպասում է ԵԱՀԿ դիտորդների վերջնական տեղեկագրին:
https://1997-2001.state.gov/global/human_rights/1996_hrp_report/armenia.html?fbclid=IwAR0kb4Ndr_Ek0bcJkHVlS3NyXEfjLoYrn4Hq8oUX952HL3XUjQcbkGk8wFc