1996-ի նախագահական ընտրություններին ևս իշխանություններին ներսից տեսնելու հնարավորություն ունեցա.Արծրուն Պեպանյան
Ապրիլ 02, 2017
22 տարի առաջ էր: 1995թ. ամռանը: Առաջին անգամ ԱԺ ընտրություններ էին անցկացվել: Ես իշխող կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: Ընտրությունների նախնական արդյունքների սպասումով թերթն ուշ էինք տպարան իջեցրել, ու երբ տուն էի դառնում, արդեն առավոտյան 6-ի կողմերն էր: Ծառայողական ավտոմեքենան Բաղրամյանից թեքվեց դեպի Օրբելի: Երբ հասանք դպրոցին, փողոցում լիքը մարդ տեսա:
Այդ ժամին դա տարօրինակ էր, ու մեքենան կանգնեցրի, իջա: Ձախ մայթին տեսա Վազգեն Մանուկյանին, վերնաշապիկը քաշքշված էր, զայրույթից դողդողացող ձեռքերով ակնոցն էր դնում աչքերին: Ակնոցի մի ապակին չկար:
Չհասցրի զարմանալ. մի ծանոթ ԱԺՄ-ական մոտեցավ ինձ ու թե` - Արծրուն, այս ինչ եք անում: Ես բանից անտեղյակ էի ու խնդրեցի ներկայացնել եղելությունը: Հետևյալը պատմեց: Դպրոցում ընտրատեղամաս է, առավոտյան կողմ երիտասարդների մի խումբ ներխուժել է ընտրատեղամաս ու գողացել քվեատուփը: Իրենք դիմադրել են, ծեծկռտուք է եղել: Ու ԱԺՄ-ականը ցույց տվեց մյուս մայթին խմբված տղամարդկանց:
Ես նայեցի նրանց կողմն ու ճանաչեցի նրանց: Այդ տղամարդկանց վերջին օրերին հաճախ տեսել էի ՀՀՇ կենտրոնական գրասենյակի բակում: Նրանց տեսքը սովորական չէր` կոկիկ հանգնված էին, փողկապով, ու ես մտածել էի, թե նախագահ Տեր-Պետրոսյանի թիկնապահներն են: Ասեմ, որ նախագահն այդ օրերին հաճախ էր գալիս ՀՀՇ շենք: Ես նայեցի այդ տղաներին, նայեցի զայրույթից այլայլված ՀՀ առաջին վարչապետին ու սիրտս ճմլվեց: Ինչպես կարելի է այսպես վարվել երկրիդ խորհրդանիշներից մեկի` առաջին վարչապետի հետ,- հարցրի ինքս ինձ: - Մի՞թե այդքան էական էր` Տիգրան Սարգսյանը կհաղթեր այդ տեղամասում, թե Բագրատ Ասատրյանը: Մի՞թե այդ մանր հարցի համար արժեր այդպես վարվել առաջին վարչապետի հետ, ով նաև այդ կուսակցության հիմնադիրներից էր:
Այս ծանր մտքերին էի տրված, երբ Կիևյան փողոցի կողմից 2-3 ավտոմեքենաներ եկան, կանգ առան մեր մոտ, դուրս եկան փողկապավոր 10-12 տղամարդ: Այս նոր եկածները զայրացած գնացին դեպի քվեատուփ խլածները, գոռգոռացին նրանց վրա, ապա եկածներից մեկը ատրճանակ հանեց, պահեց հներից մեկի դեմքին, նրան ետ-ռտ հրեց, մինչև որ սա մեջքի վրա պառկեց առաջին պատահած մեքենայի կապոտի վրա: Հարձակվողն ատրճանակը մտցրեց մյուսի բերանը, ինչ-ոչ բան գոռգոռաց: Մյուսներն անշարժ նայում էին: Բայց կրակոց չեղավ: Հետո փողկապավորների երկու խմբերը հավաքվեցին մյուս մայթին ու ինչ-որ բան էին խոսում: Աղմուկից շենքերի բնակիչներն արթնացել ու կախվել էին պատշգամբներից: Այս դեպքից հետո ամբողջ մեկ շաբաթ տեղս չէի գտնում: Մի միտք էր գլխիս մեջ` դիմում գրել ու ազատվել: Բայց հետզհետե ինձ այլ հարց սկսեց զբաղեցնել. ես կրթությամբ ֆիզիկոս եմ, որ ասել է` փորփրող, բարդ երևույթներ ուսումնասիրող:
Եվ ջանացի պարզել ինքս իմ համար, թե ինչու իշխանություններն իրենց այդպես պահեցին, ինչու օրենքները չաշխատեցին: Ու սկսեցի զննել իշխանական բուրգի գագաթը: 1996-ի նախագահական ընտրություններին ևս իշխանություններին ներսից տեսնելու հնարավորություն ունեցա: Եվ ապա հեռանալով, սկսեցի խորհել իրականության այսպիսին լինելու պատճառների մասին: Ես չէի կարող այլոց նման բավարարվել այն պատասխանով, թե ամենի մեղավորը վատ իշխանություններն են: Ես ինձ տալիս էի նաև երկրորդ հարցը` իսկ ինչու մեր իշխանություններն այլ որակի չեն, ինչու մեր ժողովուրդը հանդուրժեց օրենքների խախտումը և համակերպվեց: Որոնումներս տևեցին տասնյակ տարիներ: Թե' մեր անցյալը տնտղեցի, հասկանալու համար վատ սովորույթների արմատները: Թե' կապիտալիզմի կայացումը տնտղեցի, պարզելու համար դրա բերած ավերի չափը: Բայց մի գիրք վերջնականապես բացեց իմ աչքերը և հասկացա ամենը: Դա ֆրանսիացի գիտնական Լը Բոնի` ժողովուրդների հոգեբանության մասին գիրքն էր, հրատարակված 120 տարի առաջ: Այն կարդալով, հասկացա, թե որտեղ ենք մենք վրիպում թույլ տվել, որ հայտնվել ենք ինքնակործան այս թակարդի մեջ:
Հասկացա, որ իշխանություններն այլ կերպ իրենց դրսևորել չէին կարող:
Հասկացա, որ ընտրությունների մասին օրենքներ ներմուծելով` չենք արել գլխավորը` չենք փոխել մեր քաղաքացու գիտակցությունը: Իսկ նման դեպքում , ինչպես հիմնավորել է Լը Բոնը, ընտրությունների անցկացումը ավեր է բերում իր հետ երկրին ու ժողովրդին: Այս ամենը պարզելով, հնարավորությանս սահմաններում ջանացել եմ մեր քաղաքական դաշտին տեղեկացնել այս մասին ու հորդորել չվնասել երկրին: Նաև այլընտրանք եմ առաջարկել: Բայց բավարար արդյունքների, ցավոք, չհասա: Հուսանք առաջիկա չորս տարում կիմաստանանք ու երկրին վնասելու փոխարեն կգտնենք ելքի ուղին:
ՀԳ.Ուղղում ՝1995թ.ԱԺ ընտրություններին Արաբկիրում,Օրբելի փող.տեղամասում Վազգեն Մանուկյանը ԱԺՄ մեծամասնականով էր առաջադրված,Բագրատ Ասատրյանը՝ ՀՀՇ-ի կողմից:Երբ հայտնի դարձավ, որ Մանուկյանը հաղթում է,ԿԲ-ի վարչության պետ և Բագրատի վստահված անձը վերցրեց քվեատուփը և փորձեց փախչել,մնացածը վերևում նկարագրված ՝: