Դրվագներ 1996թ. սեպտեմբերի 25-ից, տեսանյութեր
Հուլիս 02, 2012
1996թ, սեպտեմբերի 22-ի ընտրությունների արդյունքների հետ չհամակերպվող ժողովուրդը պահանջում է ԿԸՀ-ից բացել 3-ական արկղեր`ընտրությունների արձանագրությունները ստուգելու համար: Բոլորը գիտեին, որ մեծ տարբերությամբ հաղթել է Վազգեն Մանուկյանը, քանի որ ներկաների մեծ մասը ներգրավված է եղել ընտրական գործընթացների մեջ և ականատես է եղել այդ հաղթանակին: Իշխանությունը սկզբում շատ վստահ, որ հաղթելու է, ուշադրություն չդարձրեց ընտրությունների ընթացքի և ավարտի վրա, բայց արդյունքնորը ապշահար արեցին ՀՀՇ-ին: Առաջին արձանագրությունները հրապարակվում էին ազատության հրապարակում և ավետում էին Վ.Մանուկյանի հաղթանակը: Հետո իշխանական ապարատը ուշքի եկավ և գյուղերում սկսեց փոխել ընտրությունների արձանագրությունների թվերը, հազարավոր մարդիկ դրա ականատեսներն էին: Աննախադեպ մեծությամբ հանրահավաքներ հաջորդեցին ընտրություններին, պահանջ որոշակի քանակության արկղերի ստուգումն էր: